«Քեռին ու զարմիկը» Սուրեն Պապիկյանը լուսանկար է հրապարակել

Սուրեն Պապիկյանը բացի աշխատանքային նորություններից, երբեմն նաև անձնական բնույթի հրապարակումներ է անում: Նա մի գեղեցիկ լուսանկար է հրապարակել իր քրոջ բալիկի հետ՝ գրելով՝ «Քեռին ու զարմիկը»:

Նախարարի այս հրապարակմանը շատ ջերմ արձագանքներ են եղել: Օգտատերերից մեկը հիշել է, որ ինքը Ս. Պապիկյանի հետ ծանոթ է եղել մինչ հեղափոխությունը, նրա հետ նստել ու զրուցել է այն նույն աստիճանների վրա, որի վրա լուսանկարում նստած է նախարարը:

Օգտատերն ուրախությամբ գրել է, որ պաշտոնը չի փոխել Սուրեն Պապիկյանին, նա մնացել է նույն սկզբունքային ու արդար մարդը, ինչպես իր հայրն է:

«Սուրեն ջան մինչ հեղափոխությունը եվ շատ վաղուց մենք միմյանց ճանաչում ենք այդ աստիճաններին սուրճենք խմել միասին. այսինքն ուզում եմ ասել դուք լավ ընտանիքեք քեզ պաշտոնը չի փոխել դու ձաձ Ռաֆիկի որդին ես. ասում են պտուղը ծառից հեռու չի ընկնում, կաս այնպես ինչպես կաիր. բրավո քեզ հարազատ ջան»:

Понравилась статья? Поделиться с друзьями: