«Քիչ առաջ մի քանի րոպեով եղա տանը՝ զավակներիս մոտ…» Արցախի նախագահը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Արայիկ Հարությունյանն այս օրերին շատերի ֆավորիտն է դարձել: Իր հավասարակշիռ, բոլոր առումներով ճիշտ շեշտադրված և քաղաքականապես գրագետ խոսքի, պահվածքի, խարիզմայի և բոլորին ոգեշնչող պահվածքի շնորհիվ նախագահը հաճելիորեն զարմացնում է շատ-շատերին:

Սոցհարթակները լցված են նախագահի հասցեին ուղղված սիրո և հիացմունքի խոսքերով: Նախագահն իր սոցհարթակում այսօր տեղեկացրել էր, որ կեսօրից հետո տիկնոջ հետ եղել է արցախյան հիվանդանոցներում, շփվել է այնտեղ գտնվող մեր զինծառայողների հետ:

Դրանից հետո նա մեկ այլ լուսանկար է հանրայնացրել, որն ավելի շատ անձնական բնույթի է: Հանրայնացված կադրից ու նախագահի մեկնաբանությունից պարզ է դառնում, որ նա այսօր հնարավորություն է ունեցել լինել տանը:

Օգտագործելով պատեհ առիթը՝ նախագահը նաև լուսանկարայաին կադրով անմահացրել է պահը՝ այն տեղադրելով իր էջում: Նախագահը նշել է, որ իրենց տանն են այժմ գտնվում իր ընկերների ընտանիքները՝ իրենց զավակների հետ:

Ինչպես երևում է լուսանկարում, Ա. Հարությունյանի տանն է նաև Արցախի ԱԱԾ պետի ընտանիքը:

Понравилась статья? Поделиться с друзьями: