Քրիստինե Պեպելյանը որդու մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

Ք. Պեպելյանը այն մայրիկներից է, ով բացառիկ նրբանկատությամբ է վերաբերվում իր բալիկին հանրայնացնելու հարցին: Բալիկի ծնունդից ի վեր շարունակաբար և բոլոր առիթներով հաճախակի նրա մասին հիշատակող երգչուհին, սակայն, խիստ հազվադեպ է հանրայնացնում որդու լուսանկարները:

Փոքրիկ Արեգը, ինչպես կարելի է ենթադրել մայրիկի պատմություններից, բավականին կենսախինդ ու ակտիվ բալիկ է: Նա իր ժամանակի մեծ մասն անցկացնում է մայրիկի հետ:

Ք. Պեպելյանը մի փոքրիկ տեսանյութ է հանրայնացրել, որտեղ երևում է Արեգը, սակայն դարձյալ մեջքով կանգնած: Երեխան կանգնած է հեռուստացույցի մոտ և բավականին մեծ ուշադրությամբ դիտում է մեկ այլ մանկահասակ աղջնակի ելույթը բեմից:

Ք. Պեպելյանը հաճախ է իր զավակին «իմ Արև»-ով դիմում: Զավակը նրա կյանքում նոր լուսատու աստղ է, և ինչպես ինքն է խոստովանում, իր կյանքի ու հայացքների փոփոխության հիմնական պատճառն ու մոտիվը:

Ք. Պեպելյանի հանրայնացրած փոքրիկ տեսանյութը ներկայացված է կից:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: