«Օրակարգում ըստ ամենայնի ՀՀ ողջ սահմանների պահպանությունը ՌԴ-ին հանձնելու խնդիրն է․․․»

Նարինե Դիլբարյանը, անդրադառնալով երկրի ներքաղաքական իրավիճակին, գրում է հետևյալը․ «Այսօր արդեն ընտրություններում 71 մանդատ ապահոված Փաշինյանը (դժվար թե ՍԴ-ն մանդատների փոփոխության հարց հանգուցալուծի, թեև անգամ 1-2 մանդատի պակասն արդեն աղետալի կդարձնի ՔՊ դիրքը) մեկնում է Մոսկվա հանդիպելու Պուտինին։

Օրակարգում ըստ ամենայնի ՀՀ ողջ սահմանների պահպանությունը ՌԴ-ին հանձնելու խնդիրն է, ճանպարհների ապաշրջափակումը, ըստ այդմ էլ սահմանների սահմանանշման ու սահմանազատման վճռորոշ հանգույցը:

Այսինքն՝ ՀՀ ինքնիշխանության անկումն ուրվագծվում է, ու ներքին ոչ մի քաղաքական-հանրային խոսույթ չծավալվեց՝ ի՞նչ պետություն է, որ իր սահմանները պաշտպանել չի կարողանում, չունի ամուր բանակ, բոլորը սպասում են, մի մասն ընկճված, այլք՝ մոլորված, տարբեր ուժեր դեռ պայքարում են գյուղնախարարությունը, սփյուռքի նախարարությունը վերաբացելու, ԿԳՄՍ-ն վերաբաժանելու հարցերի շուրջ:

Երկրում երաշտ է։ Մեր պայքարը հանուն մանդատների է՞ր, մինչև մանդատները, թե՞ հանուն ինքնիշխան պաշտպանունակ ազգային պետության»,- իր միտքն ավարտում է լեզվաբանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: