Օքսի Ավդալյանը երգ է ներկայացրել՝ նվիրված հայ զինվորներին. «Չպակասեք, տղերք»

Օքսի Ավդալյանը նոր գործ է ներկայացրել, որը արդիական ու պահանջված է այս օրերին: Երգչուհին, յութուբյան ալիքում հանրայնացնելով երգի տեսահոլովակը, ներածական խոսք է կից գրել: Նա գրել է, որ իրենից օրեր շարունակ հարցրել են, թե նա արդյոք նոր երգ չի՞ ուզում ներկայացնել:

Բոլոր նամակներին երգչուհին պատասխանել է նոր գործով, որը վերնագրված է այս օրերին բոլորի շուրթերից հնչող «Չպակասեք, տղերք» հայտնի բարեմաղթանքային, աղոթքի պես հնչող արտահայտությամբ:

Երգչուհին երգը ներկայացրել է խորհրդանշական տեսահոլովակի հետ միասին: Հոլովակի մեջ տեսարաններ են տարբեր ժամանակներում ավերակների վերածված եկեղեցական կառույցներից, որտեղից էլ երգչուհին իր աղոթքն է հնչեցնում՝ խնդրելով զինվորներին՝ չթողնել մենակ, չպակասել:

Նոր երգի խոսքերի հեղինակը, ինչպես հաճախ է այս երգչուհու երգերի դեպքում լինում, Սյուզի Ավդալյանն է, իսկ երաժշտությունը հեղինակել է Գևորգ Հովհաննիսյանը:

Երգի ստեղծման ստեղծագործական թիմը լիահույս է, որ երգը այս օրերին կդառնա բոլորի շուրթերից հնչող աղոթք:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!