Ֆիլիպ Կիրկորովը օրերս Հայաստան է եկել։ Նա Երևանում է գտնվում։ Երգիչն իր մուտքը Երևան մեծ ոգևորությամբ ու սիրով է հայտնել, իսկ այստեղ որոշակի վերապահումենրով ու կասկածամտությամբ են վերաբերվում նրա Հայաստան գալու փաստին։
Ֆիլիպը Երևանում շրջում է հիմնականում Սարոյի հետ։ Նա Սարոյին ճանաչելու առիթ է ունեցել դեռ այս տարվա «Նոր Ալիք» մրցույթի շրջանակներից, որտեղ նա նաև մասնակիցներին գնահատող անդամ էր։
Սարոն իր տաղանդով և երաժշտական կարողություններով գրավել է Ֆիլիպին այնքան, որ հանրահայտ երգիչը որոշել է Սարոյին միասին աշխատելու առաջարկ անել, ինչն էլ երիտասարդ հայ տղան մեծ սիրով ու ոգևորությամբ է ընդունել։
Երևանյան բեմերից մեկում տեղի է ունեցել Սարոյի և Ֆիլիպի առաջին համատեղ ելույթը։ Ֆիլիպը հանդիսատեսին հիացական խոսքերով ներկայացրել է Սարոյին, նրան բեմ հրավիրել, որից հետո երգիչները միասին կատարել են Ֆիլիպի հայտնի ու սիրված երգերից մեկը։
Տեսանյութն առաջարկում ենք դիտել ստորև։