Ֆուտբոլիստ Էդիկի դին գտել են մեկ ամիս փնտրելուց հետո

Գագիկ Կիրակոսյանը Էդիկի հայրն է։ Սարսափելի է ցավը։ Գ․ Կիրակոսյան․ ուզում եմ ցրվեմ, բայց ամեն պահն հետ է հիշեցնում ու ասում չկա, ուղղակի չկա, որ պետք է լիներ։ Նաիրան՝ Էդիկի մայրը ասում է, ես չգիտեի Եռաբլուրի ճանապարհը, իսկ հիմա իր տունն է։ Ֆուտբոլիստը ինչպես ֆուտբոլում, կռվում էլ՝ պաշտպանի դերում է։

Ման էինք գալիս կենդանի, բայց չգտանք։ Որդեկորույս ծնողները լեզու չեն գտնում բացակայություն երևույթի հետ։ Ասում էի խիստ էի, որպես հայր․․․բայց արցունքները խանգարում են ավելին ասել։ Էդիկի տատիկը ասում է 70տարեկան եմ ու խոսում եմ 20տարեկան թոռան մահի մասին։

Սկզբում ասում էին ոտքի ու ձեռի վիրավորում է ընդամենը, բայց հետո գնացին հոսպիտալներով ու չգտան, իսկ ամենավերջում ասեցին եկեք, որ ճանաչեն։

Նորակոչիկը ընդամենը մեկ ամսվա ծառայող էր։ Էդիկի քույրը՝ Շողերը խնամքով ցուցադրում է եղբոր ֆուտբոլային շապիկը ու ասում, որ ափսոս քիչ է սեր տվել եղբորը։

Понравилась статья? Поделиться с друзьями: