Ֆրանսիայում նորածին աղջնակին անվանակոչել են ի պատիվ ՀՀ վարչապետի. մանրամասներ

Ֆրանսիայում հայկական մի ընտանիք է ապրում, որտեղ վերջերս մի աղջնակ է լույս աշխարհ եկել: Ընտանիքի հայրը Փաշինյան ազգանունն ունի: Արշակ Փաշինյանը պատմել է, որ մայրիկ դառնալուց առաջ նրա կինը որոշել է բալիկի անունը Նիկոլ դնել:

Մայրիկն այնքան է ոգևորված եղել հայկական հեղափախական գործընթացներով, որ նրան չի կանգնեցրել նույնիսկ այն, որ երեխան աղջիկ է ծնվել: Այժմ նրանց ընտանիքում կա փոքրիկ աղջնակ՝ Նիկոլ Փաշինյան անուն ազգանունով:

Նշենք, որ եվրոպական երկրներում ընդունված է նաև աղջիկներին Նիկոլ անվանակոչել, այնպես որ այդ հարցում որևէ խնդրի չի հանդիպի աղջիկն ապագայում:

Կա նաև տեղեկություն, որ ֆրանսաբնակ Փաշինյան ընտանիքը բարեկամական որևէ կապ չունի վարչապետի հետ: Նրանք պարզապես հետևում է հայրենիքում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին:

Նշենք, որ փոքրիկ Նիկոլ Փաշինյանը լույս աշխարհ է եկել հենց Հայաստանի անկախության օրը՝ կրկնակի ընդգծելով իր ծննդյան սիմվոլիկ նշանակության դաշտը:

Понравилась статья? Поделиться с друзьями: