Ֆրանսիական ղեկավարությունը շարունակում է հետևողականորեն պահել կապը Հայաստանի հետ՝ պարբերաբար տեղեկանալով հայկական տարածաշրջանում կատարվող իրադարձությունների ընթացքին: Հետևողական է նաև Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը:
Նա երեկ հանդիպել էր Արցախի տիկնանց հետ՝ ծանոթանալով նրանց խնդրին: Կանայք նշել են, որ Ջ. Լաքոթը միակ դեսպանն էր, որ թույլ չտվեց բանը ցույցին հասնի. անձամբ կանանց հրավիրեց հանդիպման:
Այսօր դեսպանը հայտնել է, որ Ֆրանսիան առողջապահական աջակցություն է տրամադրելու Հայաստանին: Ընդ որում, այդ աջակցությունը չի սահմանափակվելու սոսկ բուժական պարագաների ու դեղորայքի տեսքով: Ֆրանսիայից Հայաստան են գործուղվելու բարձրակարգ բժիշկ մասնագետներ:
Ընդ որում, գործուղման դեպքում առաջնահերթություն տրվելու է օրթոպեդիկ և վերականգնողական ոլորտներում մասնագիտացված բժիշկներին: Ջ. Լաքոթն, իր սոցհարթակում համապատասխան տեղեկություն հանրայնացնելով, հայտնել է, որ դա ֆրանսիական ղեկավարության կողմից սոլիդարության և սատարման ժեստ է, որ նրանք ցուցաբերում են:
Ջ. Լաքոթի սույն հրապարակման ամբողջական տեքստը ներկայացնում ենք վարը կցված նյութի մեջ: