Ֆրանսիացի պատգամավորները, ինչպես երևում է նրանց նախաձեռնություններից, բավականին մտահոգ ու անհանգստացած են հայաստանյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններով:
Ֆրանսիական մայրաքաղաքում շարունակաբար ընթացող հայկական հավաքներին իրենց ներկայությամբ ակտիվ են եղել մի շարք պատգամավորներ՝ հանդես գալով ընդգծված հայանպաստ ու մտահոգ դիրքորոշմամբ: Նրանցից շատերը հստակ առաջարկներով են հանդես եկել:
Այսօր ֆրանսիացի պատգամավորներից Վալերի Բուայեն պատրաստվում է արցախյան խնդիրը բարձրացնել ֆրանսիական Սենատում:
Նախօրեին իր ելույթի ժամանակ Վալերի Բուայեն ելույթ է ունեցել՝ հնչեցնելով հստակ գնահատականներ: Նա անթույլատրելի է համարել այն, ինչ այժմ անում են թուրք-ադրբեջանական միասնական ուժերը:
Վալերի Բուայեն և այլ ֆրանսիացի պատգամավորներ պատրաստվում են նաև հանդես գալ կարևոր առաջարկով, որպեսզի ՆԱՏՕ-ից դուրս հանվի Թուրքիան:
Բացի այս, ֆրանսիացի մի շարք պատգամավորներ հայտարարել են, որ առաջիկայում պատրաստվում են անձամբ այցելել Արցախ և տեղում ծանոթանալ իրավիճակին:
Դատելով նախընթաց հավաքներին հնչած ելույթներից ու գնահատականներից՝ կարելի է ենթադրել, որ ֆրանսիական միջավայրում գործիչները բավականին վճռական ու հստակ են տրամադրված արցախյան խնդրի հայանպաստ լուծման առումով: