Ադրբեջանական մեդիայում արդեն գիտաֆանտաստիկ պատճառներ են առաջ քաշում հայերի բարձր դիմադրողականության մասին

Վերլուծաբանները այն կարծիքին են, որ շուտով ադրբեջանական մամուլում սկսելու են լուրեր ու պատճառաբանություններ տարածվել այն մասին, թե ինչ պատճառներով է ադրբեջանական կողմն արդեն տևական ժամանակ լուրջ հաջողություններ չունենում:

Նախ Ալիևն իր զարմանքն էր հայտնել հայկական զինամթերքի առատության մասին՝ ակնարկելով այլ երկրների աջակցության մասին:

Ադրբեջանական կողմը սկսել է հոդվածներ հրապարակել հայկական ընդհատակյա բունկերներում պահվող հայկական ստորաբաժանումների մասին: Հոդվածում, հղում տալով իսրայելական հետախուզական տվյալներին, ներկայացվում է, որ այդ ստորաբաժանումները բազմաֆունկցիոնալ են:

Ներկայացվում է նաև, որ այդ ստորաբաժանումները միմյանց հետ գտնվում են մշտական կապի մեջ: Այդ կապը ևս ստորգետնա ուղիներով է միացված: Խոսքը գնում է քառասուն մետրանոց բունկերների, ստորգետնյա ապաստարանների մասին:

Այս մասին իր սոցհարթակում հրապարակում է արել Մհեր Ղազարյանը՝ գրելով. «Ադրբեջանական մեդիայում արդեն գիտաֆանտաստիկ պատճառներ են առաջ քաշում հայերի բարձր դիմադրողականության մասին»: Նա նաև հանրայնացրել է այդ հոդվածի նկարը:

Понравилась статья? Поделиться с друзьями: