«Ալիևին էս երեխեքն ամեն օր գժվացնում են.» Արայիկ Հարությունյան

Չնայած ադրբեջանական կողմի ամենօրյա անմարդակային վարմունքի, խաղաղ բնակավայրերի շարունակաբար հրթիռшկnծելուն, Արցախում շարունակում են ապրել մարդիկ՝ տարեցներ, երիտասարդներ և երեխաներ:

Ընդ որում, բալիկները ոչ միայն շարունակում են ապրել Արցախում, այլ նաև շարունակում են ժպտալ: Նրանց ժպիտը բազմանշանակ, բազմախորհուրդ և բազմասելիք է:

Շուշիի ապաստարաններից մեկում ապրող արցախցի երեք մանուկների առաջին պայծառ ու ժպտացող լուսանկարը հանրայնացվել էր նախորդ շաբաթ՝ ի պատասխան Ալիևի հերթական հրամանի, որի համաձայն հրետшկnծվել էր Քաղաքը:

Որախ տղաների մեկ այլ պայծառ ու ժպտացող լուսանկար էլ հանրայնացվել է երեկ՝ ի պատասխան ադրբեջանական կողմի երեկվա անմարդկային վարմունքի, որի արդյունքում տուժել էր Շուշին, հարակից բնակավայրերը և մայրաքաղաքի ծննդատունը:

Այս բացառիկ կադրերի հեղինակը Ժիրայր Ոսկանյանն է: Լուսանկարի առիթով ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանն իր սոցհարթակում գրել է. «Ալիևին էս երեխեքն ամեն օր գժվացնում են. Շուշիի ամեն հրթիռակոծությունից հետո նրանք ժպտում են: Մեռնեմ ձեր ջանին…»

Понравилась статья? Поделиться с друзьями: