Ալ են ամպերը վերում․․․հուզիչ երգ․ Գոռ Սուջյան

Պրոջեկտ ԼԱ-ն չէր կարող չերգել մեր հերոսների թեմայով երգ։ Որքան հիասքանչ ու էսթետիկ ու հուզիչ է ստացվել ձոնն այս հերոս Ալենին ու բոլոր նրանց ովքեր լույս պահող էին ու միացան լույսին։

Գործիքավորումը արել է Խաչիկ Սահակյանը, երաժշտությունը գրել է Լևոն Արևշատյանը, տեքստը գրել է Ավետը Բարսեղյան։ Ալ բառը երկակի է հնչում երգում և որպես գույն և ընկալվում է որպես անուն։ Անզուգական է երգում Գոռը։ Երգն այնքան խորիմաստ է ու այնքան զգայուն։ Տղաների մասին էմեր ովքեր գրչի փոխարեն զենքն վերցրին։

Բեք վոկալը ևս հրաշալի է կատարում։ Ընդհանուր ալ գույների մեջ է արված հոլովակը։ Համերգային տարբերակով է նկարված, ինչպես սովորաբար արվում են ԼԱ—ի հոլովակները։

Խտացված սեր է ու կարոտ այս հոլովակը։ Կարոտներն ենք մեր ուղարկուն, որ դառնան բարևներ մեր տղերքին, իսկ կետերը մեր հողի վրա․․․ցավոք ալ են․․․

Понравилась статья? Поделиться с друзьями: