Ահա թե ինչպես են վերջին հրաժեշտը տալիս Արթուր Գրիգորյանին․ ուղիղ միացում

Արթուր Գրիգորյանի մասին երկու օր է արդեն, ինչ բոլորը խոսում են անցյալ ժամանակով, սակայն շեշտում են, որ նա կա և լինելու է դեռ շատ երկար։ Համացանցը ողողված է մեծ երգահանի մասին պատմող ուշարժան պատմություններով։

Սիրված երաժշտին իրենց հրաժեշտը տալու համար արդեն երկու օր է, ինչ Արամ Խաչատրյան համերգասրահ են այցելու բազմաթիվ հայտնի ու անհայտ դեմքեր։ Երեկ իրենց վերջին հրաժեշտը տալու համար համերգասրահ էին այցելել Հայաստանի և Արցախի նախկին ղեկավարները։

Գործող վարչապետը ցավակցական խոսքով է հանդես եկել։ Հայտնի է նաև, որ ամենրիկահայերը նախատեսել են Լոս Անջելեսում այսօր՝ փետրվարի 6-ին մատուցել հոգեհանգստյան կարգ ի հիշատակ անվանի կոմպոզիտորի։

Այժմ Ա․ Խաչատրյան համերգասրահը լեցուն է մարդկանցով։ Մարդիկ շարունակում են գալ և վերջին անգամ հրաժեշտ տալ նշանավոր երգահանին, ով իր ողջ գիտակցական կյանքի ընթացքում ազնվորեն գործեց ի նպաստ հայ մշակույթի։

Ա․ Խաչատրյան համերգասրահից ուղիղ միացման կադրերը կարող եք դիտել ստորև։

Понравилась статья? Поделиться с друзьями: