Ահա թե ինչպես է Ագնեսա Խամոյանն արձագանքում ծննդյան օրվա առիթով իրեն ուղղված շնորհավորանքներին ու նվերներին

Նախօրեին Ագնեսա Խամոյանը նշել է ծննդյան հերթական տարեդարձը։ Լրացել է նրա երեսունմեկ տարին։ Ագնեսան ծնունդով Թալինի շրջանի Դավթաշեն գյուղից է։ Նա սովորել է ԵՊՀ-ում՝ ավարտելով լրագրության ֆակուլտետը։

Հայտնի է իր լրագրողական ակտիվ գործունեությամբ, վարած սուր հարցազրույցներով, որոնց շնորհիվ էլ ուշադրություն է գրավել՝ ընդգրկվելով քաղաքական թիմ։ Վերջին շրջանում նա հանդես է գալիս Հայաստան դաշինքի կազմում, որի թիմի հետ էլ որպես պատգամավոր ընդգրկվել է ԱԺ հերթական գումարման նստաշրջանում։

Իր ծննդյան օրվա առիթով ստացած բազմաթիվ շնորհավորական հրապարակումներին, իրեն ուղարկված նվերներին Ագնեսան այսպիսի գրառմամբ է պատասխանել․ «Սիրելի ընկերներ, հարազատներ ու պարզապես անծանոթներ, շնորհակալ եմ երեկվա համար:

Իմ շատ սիրելի ավագ ընկեր Արմեն Թավադյանի այս ֆանտաստիկ նկարով էլ հենց ուզում եմ շնորհակալությունս հայտնեմ երեկ ստացած շնորհավորանքների, ջերմության ու էներգիայի համար: Համբերություն ու ուժ բոլորիս»։

Ագնեսայի հրապարակման ներքո Մարգարիտ Եսայանը գրել է․ «Ագնես ջան, սիրով շնորհավորում եմ, ֆանտաստիկը դու ես»։

Понравилась статья? Поделиться с друзьями: