Ահա, թե ինչպես Վլադիմիր Պուտինը հուզվեց Եվգենի Զինիչևին վերջին հրաժեշտ տալու պահին․ տեսանյութ

Օրերս զոհվել էր ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևը։ Նախարարին այսօր վերջին հրաժեշտն են տվել։

Արարողությանը ներկա են գտնվել մի շարք գործիչներ, եղել նախարարի ընտանիքի կողքին և բռնել նրանց ձեռքը և ցույց տվել, որ մեծ կորստի հետ նրանք մենակ չեն։ Անմասն չմնաց նաև ՌԴ 1-ին դեմքը՝ Վլադիմիր Պուտինը։

Նա մոտեցել է նախարարին, գլուխ խոնարհել։ Ներկաների աչքից և տեսախցիկից չի վրիպել, թե ինչպես է նախագահը վերջին հրաժեշտը տալիս հուզվել, ապա խաչակնքնվել է և մոտեցել Զինիչևի ընտանիքի անդամներին, ապա կրկին մոտեցել զոհված նախարարին, գլուխ խոնարհել և հեռացել։ Ավելի վաղ Պուտինը նշել էր՝ կորուստն անձնական է։

Նրանք երկար տարիներ գործընկերներ են եղել և միասին աշխատել անվտանգության ոլորտում։ Ներկայացված տեսանյութում երևում է մարդկանց բազմությունը, ովքեր եկել են հրաժեշտ տալու նախարարին։

Բազմաթիվ քաղաքացիներ էլ ցավակցություններն ընտանիքին հայտնել են համացանցում և անկեղծորեն նշել, որ նախարարի կորուստը իսկապես մեծ է պետության համար։ Այս մասին դիտեք վարը ներկայացված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: