Ահա թե ում հետ է հանդիպել Աննա Հակոբյանը․ մանրամասներ

Այս օրերին Աննա Հակոբյանը գտնվում է ռուսաստանյան Սանկտ Պետերբուրգում, քանի որ ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավարը նրան և այլ պաշտոնյա տիկնանց հրավիրել է այնտեղ՝ Կանանց եվրասիական երրորդ համաժողովին մասնակցություն ունենալու համար։

Աննա Հակոբյանին առանձնահատուկ ջերմությամբ է դիմավորել անձամբ Վալենտինա Մատվիենկոն՝ շնորհակալություն հայտնելով նրան, որ ընդունել է իր հրավերը և եկել է համաժողովին։ Աննա Հակոբյանն էլ իր հերթին է շնորհակալություն հայտնել հրավերի համար։

Աննա Հակոբյանը Սանկտ-Պետերբուրգ է այցելել ԱՆ Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ։ Նրանք առանձնազրույց են ունեցել Վալենտինա Մատվիենկոյի հետ՝ քննարկելով տարատեսակ հարցեր։

Այս համաժողովի շրջանակներում մեր երկրի վարչապետի տիկինը հատուկ ելույթով է հանդես եկել՝ անդրադառնալով կանանց դերին ու նշանակությանը։

Նա, ինչպես միշտ է նման հանրային ելույթների ժամանակ անում, շեշտադրումները տեղափոխել է արցախյան ազատամարտի տիրույթ՝ կարևորելով խաղաղ լուծումները։

Ա․ Հակոբյանի և Վ․ Մատվիենկոյի հանդիպման կադրերը ներկայացնող տեսանյութը՝ կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: