Այսօր Ավո Խալաթյանի ծննդյան օրն է

Այսօր Ավո Խալաթյանի ծննդյան օրն է։ Ավոն ծնվել է 1981ին։ Մայրը Ավոյի դերասանուհի Փիրուզան է, հայրը՝ նկարիչ է։

Մայիս Ռաֆայելյանի կուրսում է Ավոն ուսանել, որպես մյուզիքլի դերասան։

Դեռ ուսանող էր, երբ արդեն Պարոնյանում աշխատում էր։ Ավոյի խռպոտ ձայնը շատ յուրահատուկ էր, և թատերական ձևաչափում անչափ խարակտերային էր հնչում։

Ավոյին չես տեսնի սերիալներում, ֆիլմերում էլ գրեթե չկա, նա իրեն առավել շատ համարում է թատերական դերասան և խուսափում է լինել էկրաններին շատ, թեպետ առաջ առավել ակտիվ էր էկրանային թոհուբոհում։

Ավոյի կինը՝ Ն․ Եսայանն է, անկախ տարիքային տարբերությանը, նրանք կարողացան միասնանալ ու ունենալ երկու բալիկ։ Ն․ Եսայանի հոլովակներում հաճախ է խաղում հենց ինքը՝ Ավոն, աջակցելով Նունեին։ Ավոյի ճանաչված դերերից է «ԵՐԵՔ ԳՐՈՇԱՆՈՑ ՕՊԵՐԱՅՈՒՄ» նրա կատարած դերը։

Ավոն այդտեղ Սսեմին է մարմնավորում, որը նման է իր էությանը կյանքի ու գուցե դրա համար է էդպես հաջողում։

Понравилась статья? Поделиться с друзьями: