Այսօր Գարիկ Պապոյանի ծննդյան օրն է․ տեսեք, թե Սոնա Ռուբենյանը տորթի փոխարեն ինչ է ընտրել․ նա կեսգիշերին գնացել է Գարիկի տուն․ տեսանյութ

Այսօր Գարիկ Պապոյանի ծննդյան օրն է։ Նրա տաղանդը հանրությունը բարձր  է գնահատում։ Գարիկն անչափ սիրված է հանրության կողմից։

Կեսգիշերն անց Սոնա Ռուբենյանը շտապել է շնորհավորել իր լավագույն ընկերոջը։ Ինչպես գիտեն շատերը, Սոնան և Գարիկը լավագույն ընկերներ են։ Նրանք բազմաթիվ միասնական աշխատանքներով են հանդես եկել, որոնք մեծ ջերմությամբ է ընդունել իրենց հանդիսատեսը։

Սոնան, ինչպես միշտ ընկերոջը շնորհավորելու կրեատիվ տարբերակ է գտել․ նա տորթի փոխարեն ընտրել է բրոկկոլի։ Բանջարեղենի ընտրությունը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է Գարիկի վեգան լինելու փաստով։

Սոնան, անցյալ տարի Գարիկին շնորհավորելիս, տորթի փոխարեն ընտրել էր ձմերուկ։ Սոնա Ռուբենյանը բրոկկոլիի վրա շարել է մոմերը և գնացել ընկերոջ տուն նրան շնորհավորելու։ Տեսանյութին կից Սոնան գրել է․ «Happy Birthday իմ ճանաչած ամենաաատաղանդավոր վեգան ջաննն»։

Տեսանյութում երևում է, որ Գարիկը կիսաքնած վիճակում է, իսկ կինն ուրախ տեսանկարահանում է Սոնայի շնորհավորանքը։ Վարը կարող եք դիտել տեսանյութը։

Понравилась статья? Поделиться с друзьями: