Այսօր հանճարեղ արձակագիր, դրամատուրգ Վիլյան Սարոյանի ծննդյան օրն է

Այսօր հանճարեղ արձակագիր Վ. Սարոյանի ծննդյան հարյուր տասներեքամյա տարելիցն է: Յոթանասուներկու տարեկան հասակում վախճանված մեծ գրողը հետաքրքիր ու դրամատիկ կյանքի ուղի է անցել:Հայոց ճակատագրի բերումով Վ. Սարոյանը ծնվել է հայրենիքից հեռու, բայց հայրենի կարոտը սրտում:

Ապրելով ու գործելով Ֆրեզնոյում՝ նա իր ժամանակի ամենից հայտնի ու ընթերցված գրողներից էր, հիմա էլ շարունակում է մնալ այդպիսին:Անգլերեն լեզվակիր լինելը նրան չի խանգարել գրել հայերի մասին հայկական ոգով:

Նրա ստեղծագործությունների գերակշիռ մասը հայկական միջավայրի ու ճակատագրերի մասին են:Սարոյանական ստեղծագործություններն իրենց վրա կրում են մեծ գրողի դառը ճակատագրի կնիքը:

Դեռ մանկուց ծնողների բացակայության պայմաններում՝ ապագա գրողը յոթամյա հասակից ստիպված է եղել լրագրերի վաճառքով զբաղվել:

Տասնչորսամյա հասակում, պարզելով, որ հայրը բանաստեղծական հակումներ է ունեցել, ինքն էլ է սկսել հետաքրքրվել ու զբաղվել գրականությամբ, ինչն էլ դարձել է նրա կյանքի անմահության ուղին ու հռչակ ապահովող գործոնը:

Понравилась статья? Поделиться с друзьями: