Այսօր հանրահայտ դերասանուհի և երգչուհի Նատալյա Օրեյրոյի ծննդյան օրն է

Ժամանակին հայկական միջավայրում հեռուստասերիալների միջոցով բավականին հայտնի դարձած Նատալյա Օրեյրոն վերջին շրջանում դադարել է ակտիվորեն զբաղվել դերասանական գործունեությամբ։ Նրա երբեմնի ակտիվությունն անհամեմատելի է ներկայիս պասիվ կենսակերպի հետ։

Արմատներով Ուրուգվայից Նատալյան մասնագիտական կայացման է հասել Արգենտինայում։ Այսօր արտիստուհին բոլորում է իր քառասունչորս տարին։ Նա հանրահռչակվել է դեռ բավականին երիտասարդ տարիքում։

Վերջին շրջանում արտիստուհին առավելաբար երգարվեստով է հանդես գալիս՝ ներկայանալով համերգներով և երաժշտական միջոցառումներում իր գեղեցիկ մասնակցությամբ։ Երգչուհին, սակայն, մի առիթով ասել է, որ ամեն դեպքում իր համար դերասանի կարիերայի էջը դեռևս փակված չէ։

Նատալյան ամուսնացած է Դիեգո Մոլլոյի հետ։ Նրանք մեկ դուստր ունեն։ Նատալյան երկու տարի առաջ համերգային ծրագրով եղել է նաև Հայաստանում։ Հենց այդ այցի շրջանակներում էլ հանրահայտ արտիստուհին ասել է, որ իրեն շատ հոգեհարազատ է հայկական մշակույթը։

Նատալյան հայկական մշակույթին բավականին ծանոթ է նաև այն պատճառով, որ նրա քեռու կինը հայուհի է։

Понравилась статья? Поделиться с друзьями: