Այսօր ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված դերասանուհի Աննա Էլբակյանի ծննդնան օրն է

Այսօր սիրված և տաղանդավոր արտիստուհի Աննա Էլբակյանը նշում է ծննդյան հիսունյոթամյա հոբելյանը: Ա. Էլբակյանը ծնունդով Երևանից է: Նրա մայրը հայտնի հոգեբան Էլդա Գրինն է, ով չորս զավակ է մեծացրել:

Ինչպես հայտնի է, Աննան մեկ այլ հայտնի արտիստի՝ Արմեն Էլբակյանի տիկինն է: Նրանք առիթների ժամանակ հաճախ են պատմել իրենց ծանոթության, շփումների և մտերմության մասին:

Աննան Թատերականի ուսանողուհի է եղել, իսկ Ա. Էլբակյանը՝ դասախոս: Զույգն ընտանեկան կյանքի ընթացքում երկու զավակ է ունեցել՝ տղա և աղջիկ:

Տղան՝ կրտսեր Էդգար Էլբակյանը, ցավոք սրտի, վաղ է հրաժեշտ տվել կյանքին, ինչն էլ մեծ ազդեցություն է թողել նրա ծնողների վրա: Էդգարին ճանաչող շատերն են փաստում նրա բացառիկ տաղանդավոր լինելու մասին:

Զույգի դուստրը՝ Լիլին, ունի ընտանիք, բալիկ և գործում է այն նույն ոլորտում, որտեղ ծնողներն են:

Աննա Էլբակյանը հայտնի է իր բազմաթիվ գեղեցիկ, տիպային և տպավորիչ դերակատարումներով, ինչի շնոհիվ էլ մեծ սեր է վայելում:

Понравилась статья? Поделиться с друзьями: