Այսօր Միխայիլ Շումախերի ծննդյան օրն է

Այսօր Միխայիլ Շումախերի ծննդյան օրն է։ Մրցարշավորդը իր կարիերան սկսել է անմիջապես, երբ ստացել է վարորդական իրավունք։ 4 տարեկանում է առաջին անգամ նստել ղեկին։ 14տարեկանում, սակայն հասկացել է, որ կարտինգն է իրենը ու սկսել է մասնակցել կարտինգի մրցաշարերին։

1990ին նվաճել է ֆորմուլա 3ի առաջին տիտղոսը։ 1991ին, 10 մրցաշարերից հետո, Էդդի Ջորդանը Շումախերին կանչում է հանդես գալ Բելգիայի Գրան պրիում՝ «Ջորդան» թիմում։ 11տարի ֆորմուլայի ամենապահանջված վարորդներից է եղել։ 7անգամ դարձել է չեմպիոն։ 2013ին Շումախերը ստանում է վնասվածք դահուկ վարելուց։

Վնասվածքից հետո երկար ընթացք նա մնում է կոմայի մեջ և արթնանալով, գրեթե նրա մարմինը իրեն չի ենթարկվում, սակայն կնոջ անխոնջ ջանքերի շնորհիվ Շումախերը որոշակի դրական ընթացք է սկսում ցուցադրել։

Շատ ինֆորմացիա նրա իրավիճակի մասին չկա, միայն հայտնի է, որ որոշակի դրական  ընթացք է ստացել։ Ֆենոմենալ մարզիկը բնականաբար սպորտ չի վերադառնա, սակայն գոնե վերադառնա նորմալ կյանք։

Понравилась статья? Поделиться с друзьями: