Այսօր պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի ծննդյան օրն է. մանրամասներ լրագրողի մասին

Հ. Դինքը ծնունդով Թուրքիայից է, Մալաթիա համայնքից: Յոթամյա Հրանտը ծնողների հետ փոխադրվում է Ստամբուլ, որտեղ էլ ստանում է հիմնավոր կրթություն: Զինծառայությունից հետո նա սկսում է զբաղվել լրագրողական գործուներությամբ:

Նա ժամանակին հիմնադրել ու խմբագրել է հայտնի «Ակոս» թերթը, որն այսօր էլ շարունակում է լույս տեսնել հայերենով ու թուրքերենով:

Թերթն հայտնի է իր համարձակ քաղաքական հոդվածներով, որոնք ունեն սուր շեշտադրումներ: Նրա թերթում մտահոգության հիմնական թեման թուրքահայերի ճակատագրի խնդիրն է հանդիսանում:

Անդրադառնալով Թուրիայում առկա խնդրահարույց հարցերին, տալով խիստ ու կտրուկ գնահատականներ՝ Հ. Դինքը շուտով հայտնվում է թուրքական իշխանությունների ուշադրության կենտրոնում՝ արժանանալով նախազգուշացումների:

Տասներեք տարի առաջհունվարին Դինքին իր խմբագրատան դիմաց uպшնում են: Կրшկnցը հնչեցրած անհայտ անձը հեռանալիս ասել է «գյшվnւր» բառը, ինչն էլ հիմք է տալիս կասկածելու, որ լրագրողի հետ ազգային խնդիրներ են լուծել:

Մինչ այսօր էլ այս ցավալի դեպքի առիթով բացված գործը լիարժեք բացահայտված չէ:

Понравилась статья? Поделиться с друзьями: