Այսօր Քրիստինա Եղոյանի ծննդյան օրն է

Այսօր գեղեցկուհի երգչուհի և դերասանուհի Քրիստինա Եղոյանի ծննդյան օրն է։ Գեղեցկուհին անչափ հետաքրքիր կերպով է շնորհավորել ինքն իրեն՝ ընդգրկելով հետրորդներին հետաքրքիր խաղի մեջ։ Նա գիշերը 00։00-ին՝ ժամանակակից միտումներին համաձայն, գեղեցիկ լուսանկար է հրապարակել՝ իր հետևորդներին հարցնելով՝ քանի տարեկան է դառնալու։

Բոլորն սկսել են գուշակել գեղեցկուհու տարիքը։ Չենք տանջի ձեզ և միանգամից կհայտնենք․ Եղոյանը 27 տարեկան է դառնում։

Քրիստինան միշտ ճոխ է նշում ծննդյան տարեդարձը, սակայն հիմա, ելնելով կորոնավիրուսյան ախտի համավարակային իրավիճակից, կարծես փոխել է սովորույթները։ Նա դեռևս որևէ հրապարակում չի արել՝ տարեդարձը նշելու վայրի և ոճի վերաբերյալ։

Գեղեցկուհուն շնորհավորել են շոուբիզնեսյան աստղերը՝ ողջ ինստագրամյան տիրույթը հեղեղելով Քրիստինայի լուսանկարներով ու անչափ բարի մաղթանքներով։ Նրանք լավագույն բարեմաղթանքներն են հղել հմայիչ հայուհուն՝ այս կարևոր ու գեղեցիկ օրվա կապակցությամբ։

Միանանք շնորհավորանքներին՝ լավագույնը մաղթելով հրաշք Քրիստինային։

Понравилась статья? Поделиться с друзьями: