Այսօր Ֆլորա Մարտիրոսյանի ծննդյան օրն է․ մանրամասներ

Այսօր՝ փետրվարի հինգին, ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի ծննդյան օրն է։ Ծնվել է 1957 թ․, Գյումրիում։ Ընտանիքի չորրորդ երեխան էր։ Սովորել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում, այնուհետև Երևանի պետական կոնսերվատորիայում։

1-ին մրցանակին արժանանում է «Գարուն 73» երաժշտական մրցույթում։ Մարտիրոսյանն ամուսնացած էր Հրահատ Գևորգյանի հետ։ Նա լրագրող էր։

1991 թ․ նրանք ընտանիքով բնակություն են հաստատում Ամերիկայում՝ Լոս Անջելես, սակայն վեց տարի անց վերադառնում են Երևան և չորս տարի ղեկավարում է այն դպրոցը, որտեղ ստացել էր նախնական կրթությունը՝ Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը։

Սակայն այնպես է ստացվում, որ ամուսինները մեկնում են Ամերիկա։ 2002 թ․ Ֆլորա Մարտիրոսյանը Լոս Անջելեսում հիմնում է Կոմիտասի անվան երաժշտական ակադեմիա։

Երգչուհին հիմնել էր բարեգործական հիմնադրամ։ Այն կոչվում էր «Արտիստները խաղաղության համար»։

Այդ հիմնադրամում ներգրավված էին աշխարհահռչակ երգիչներ, հոլիվուդյան գերաստղեր, իրենց ձայնը բարձրացնելու ընդդեմ ցեղшսպшնությnւնների՝ «Այլևս երբեք» կարգախոսով։ Ժողովրդական արտիստուհին մահանում է Ամերիկայում, լեղապարկի վիրակությունից հետո առաջացած բարդություններից։

Понравилась статья? Поделиться с друзьями: