Անասելի համեղ թխվածքաբլիթներ ստանալու հրաշալի տարբերակ

Շքեղատես այս թխուկները ստանալիս պետք է ունենալ.

Խմորի ստացման գործընթացը ունի նրբություններ, հարկ է հետևել տեխնոլոգիաներին: Նախօրոք մաղված ալրի վրա լցնում ենք բոլոր չոր, փոշի հավելումները: Փոքրիկ ուղղանկյունիկներով կտրատված փափուկոտ կարագով ալրային խառը մասսան տրորում ենք՝ վերածելով խորիզատիվ մասսայի:

Այս խորիզանման մասսայի մեջտեղում մատով փոքրիկ փոսիկ ենք անում, փոսիկի մեջ տեղավորում ենք մեկ հավկիթ, ապա նա թթվասեր: Շարունակում ենք մասսան տրորել՝ դարձնելով խմորանման զանգված:

Ընդհանուր խմորային զանգվածը վերածում ենք ոչ շատ բարակոտ շերտի: Շերտի ողջ մակերեսը վրձնապատում ենք մեկ ամբողջական համասեռության բերված հավկթով: Այս հավկթապատված շերտի վրա էլ շաքարի հատիկներ ենք տարածում:

Զիգզագաձև կտրման եզրեր ունեցող դանակով շերտի վրա կտրվածքներ ենք անում այնպես, որ ստացվեն համաչափ եռանկյունիկներ:

Եռանկյունիկները փոխադրում ենք թղթապատ տարա և ուղարկում թխվելու: Վերջում ավելացվող շաքարափոշին ավել կընդգծի թխվածքների համը:

Понравилась статья? Поделиться с друзьями: