Անասելի համեղ ու փափուկ շոկոլադե թխվածքաբլիթ՝ եփվող կրեմով

Եփովի կրեմային բաղադրիչով ստացվող շոկոլադե այս թխուկների կրեմային մասսան ստանալու համար հարկավոր է.

Բոլոր մթերային պարագաները նախապատրաստելով՝ նախ առանձնացնում ենք հավկիթից դեղնուցային մասը: Սպիտակուցային մասը մի կողմ թողնելով՝ սկսում ենք աշխատել դեղնուցների հետ՝ դրանք հարելով շաքարի հետ:

Հետո ալրային հավելումով պնդոտ մասսա ենք ստանում, որն էլ սերուցքի միջոցով հեղուկի ենք վերածում: Համասեռության հասցնելուց հետո սերուցքային լուծույթը փոխադրում ենք համապատասխան ամանի մեջ, կրակի վրա հասցնում որոշակի պնդության՝ թողնելով սառչի:

Մակերեսը նախապես պատում ենք ցելաֆոնային թաղանթով:

Հիմնական խմորային մասսայի համար նախապատրաստած բոլոր չոր բաղադրիչների միավորումով ստանում ենք ալրանման մասսա, որն էլ մաղով անցկացնելուց հետո ավելացնում ենք նախապես հարված հավկիթի, շաքարի, ձեթի ու կաթի խառնուրդին:

Համասեռության հասցված խմորային մասսան պետք է նմանվի կրեմի: Այն պետք է տեղավորենք նախապես թղթապատ, լայն մակերես ունեցող թավայի մեջ:

Խմորային մակերեսի վրա էլ տարբեր վայրեր գդալ-գդալ եփված ու սառած կրեմային մասսա ենք դնում՝ ուղարկելով թխվելու:

Понравилась статья? Поделиться с друзьями: