Անկողնային պառկած եմ, աղոթեք ինձ համար. ի՞նչ է պատահել Անի Քոչարին․ լուսանկարներ

Հանրահայտ լրագրողներից Անի Քոչարը, ով նաև հասարակական գործունեությամբ է զբաղվում, վերջին շրջանում Գերմանիա է գնացել, որ վայելի իր ամառային հանգիստը։

Սկզբնական շրջանում պայծառ ու լուսավոր լուսանկարներ տեղադրող Անին հետո մտահոգիչ գրառում է արել։

Նա տեղեկացրել է, որ իրեն անսպասելի այցելել է համավարակը։ Բոլորովին վերջերս ծանր քաղցկեղային հիվանդությունը հաղթահարած Անին բավականին ծանր է տանում համավարակը։

Այդ մասին դարձյալ նա է եղեկացրել՝ ասելով, թե գտնվում է լիարժեք մեկուսացման մեջ և շատ վատ է զգում իրեն։ Անկողնային վիճակում է գտնվում։

Անին նախ խնդրել է, որ իրեն հետևող սրտացավ մարդիկ աղոթեն իր համար, ապա նաև խնդրել է, որ իրենց փորձով կիսվեն բոլոր նրանք, որոնց ևս համավարակը ժամանակին այցելել է, ու նրանց հաջողվել է հաղթահարել այն։

Օգտատերերն Անիին շուտափույթ ապաքինում են մաղթել՝ վստահություն հայտնելով, որ նրան կհաջողվի հաղթահարել նաև համավարակը։

Понравилась статья? Поделиться с друзьями: