«Ապրեցի շատ դժվար օրեր, որը բերեց միտք՝ երբևէ որդուս չպատժել իմ․․․ գնալով»․ Զառա Արամյանի հուզիչ գրառումը և նվերը փետրվարին ծնվածներին

Զառա Արամյանը, ում սիրում և հետևում են շատերը, կյանքի վերաբերյալ խորհելու, մայրական ջերմ ու նվիրական զգացմունքների մասին է խոսել։

Նա պատմել է, որ փետրվարն այս տարի իր համար դժվար ամիս էր և որդու՝ Գուգենի ծննդյան օրն էլ վատ է զգացել և շտապ տեղափոխել հիվանդանոց։

Հաղորդավարուհին, դերասանուհին նշում է, որ որոշել է իր գնալով որդուն երբեք չպատժի, այնուհետև շնորհավորել է բոլոր նրանց, ովքեր ծնվել են փետրվար ամսին և նվիրել է նրանց իր սիրած երգը․ Լեոնիդ Ագուտինի և Անժելիկա Վարումի «февраль» երգը։ Զառան մասնավորապես գրել է․ «Փետրվարը թերևս ամենաանսպասելի և սպասելի ամիսն է…

Այս տարվա փետրվարին ապրեցի շատ դժվար օրեր և ինձ հետ բերեց այն միտքը, որ․․․ երբևէ որդուս չպատժեմ իմ․․․ գնալով, քանզի հենց վատանալուս օրը Գուրգենիս ծննդյան օրն էր․․․ Մայրական զգացումն էլ դարձավ ապրելու մղումը․․․

Քիչ մը ուշացումով շնորհավորում եմ բոլոր նրանց, ով ծնվել է փետրվարին և դե, իհարկե, որդուս՝ Գուրգենիս և նվիրում եմ իմ ամենա սիրած երգը։ ՇՆՈՐՀԱՎՈՐ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: