Ապրիլյան քառօրյայի անմահ հերոս Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է

Ապրիլյան քառօրյայի թանկ կորուստներից է Գևորգ Վարդանյանը: Այսօր նա կբոլորեր ծննդյան քսանչորս տարին: Գևորգն ընկել է տանկի արկի պщյթյnւնից:

Գևորգը ծնվել է Գյումրիում, սակայն հանգամանքների բերումով մանուկ հասակում հեռացել է հայրենիքից ընտանիքի հետ: Ընտանիքը հաստատվել է Ալթայում:

Հենց այստեղ է Գևորգը դպրոցական կրթություն ստացել, որը շարունակել է տեղի Արդյունաբերական քոլեջի գազաֆիկացիայի բաժնում:

Գևորգը փայլուն գիտելիքներ ուներ և մշտապես առաջինների շարքերում էր: Հայրը հիշում է, թե ինչպես է նա միշտ հետաքրքրվել հայկական պապական հողերով, Մուշով ու Սասունով: Նա նաև զբաղվում էր սպորտով:

Երբ լրացել է զինվորագրվելու տարիքը, Գևորգը վերադարձել է հայրենիք և մեկնել սահման՝ հայրենի սահմանների պաշտպանության կարևոր պարտքը կատարելու: Զինծառայության շրջանն անցել է Թալիշում:

2015-ին Գևորգին շնորհակալագիր են շնորհել, քանի որ նա սեպտեմբերյան մարտերից հետո վիրավոր ընկերոջը կարողացել է դիրք վերադարձնել:

2016-ին ևս Գևորգն իրեն հերոսաբար է դրսևորել ապրիլյան դեպքերի ընթացքում:

Понравилась статья? Поделиться с друзьями: