Արամեն և կինը Արամեի տեսահոլովակում․տեսանյութ

Արամեն նոր հոլովակ է ներկայացրել, որտեղ կադրեր կան իրենց հարսանիքից։ Ուրիշ հարսիկներ ևս կան հոլովակում։ Արամեն համերգային կատարումից է հատված ներկայացրել, որտեղ երգում է։ Ընդհանուր ներկայացված են տարբեր հոլովակներ։ Երգը շատ է սիրվելու զույգերի կողմից միանշանակ, քանզի անկեղծ է ներկայացված։

Պատահական չէ, որ հոլովակը հենց իրենց հարսանիքի կադրերով են սկսել։ Բառերն ու երաժշտությունը Սոս Թադևոսյանինն է։ Գործիքավորումը արել է Սյոմա Կոդաբաշյանը, սաքսաֆոնը նվագում է Գևորգ Կարապետյանը։ Մոնտաժը՝ Կարեն Մելքումյանը։ Արամեի պրոդյուսերն է Սյոմա Կոդաբաշյանը։

Հոլովակը հատուկ նկարահանված չէ, այն առավել շատ հավաքված է կադրերից։ Կան կադրեր և հայկական և արտասահմանյան հանդիսություններից՝ հարսանիքներից։ Շատ դիտումներ է արդեն իսկ հոլովակը ապահովում և սիրվում է, քանզի իսկապես սերն է ողջ հոլովակի ընթացքում գերիշխում։

Թեպետ կադրերը տարբեր հոլովակներից են, սակայն դա չի խանգարել, որ հոլովակը ամբողջական լինի ու իմաստ ստանա։

Понравилась статья? Поделиться с друзьями: