Բացառիկ կատարում. ինչ զգացմունքայնությամբ է ռուս աղջիկը հայերեն երգում

Հայ երգն ու երաժշտությունը աշխարհի տարբեր ներկայացուցիչների համար գրավիչ ու հոգեհարազատ է: Համացանցային տարբեր հարթակներում հանրայնացվում են կադրեր, որոնցում երևում են, թե ինչպես են այլ ազգի ներկայացուցիչները կատարում հայերեն երգեր:

Հերթական հոլովակը ռուս աղջկա կողմից է: Յութուբում մի բավականին գեղեցիկ հոլովակ է շրջում, որտեղ երևում է, թե ինչպես է ռուս երիտասարդ աղջիկը հայերեն երգ երգում: Նա անասելի զգացմունքայնությամբ, համով ու գեղեցիկ խաղերով է երգը ներկայացնում:

Հետաքրքրական է, որ ռուս աղջիկը ևս ընտրել է օտարների սրտին շատ հարազատ «Գիշեր է» երգը: Երգի հեղինակ Սիլվա Հակոբյանը հաճախ է խոսել այս երգի տարբեր կատարումների մասին: Դրանք օտարների շուրթերից հնչել են տարբեր առիթներով՝ մրցույթներից մինչև հեղինակային տեսահոլովակներ:

Երգչուհին երգի հեղինակային իրավունքների պաշտպանությամբ բազմաթիվ անհաճո իրավիճակներում է հայտնվել, սակայն սա այդ դեպքը չէ: Այս դեպքում կատարումը պարզապես սիրողական մակարդակի է: Կարտարումը կարող եք ունկնդրել կից:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: