Բացառիկ հաղթանակ․ Մենամարտից հետո Ալիևը հրաժարվել է ավանդական ձեռքսեղմումից ու գլխիկոր հեռացել ռինգից

Հայ մարզիկի հերթական հաղթանակն է արձանագրվել բոքսի ռինգում։ Հայ մարզիկ Արմեն Մաշկարյանը մենամարտի է դուրս եկել ադրբեջանցի Ալիևի հետ։ Նրանց մենամարտը սկսվել է նախ հայացքների մենամարտով։

Դահլիճում լսելի են հայ երկրպագուների ոգևորող ձայներն ու բացականչությունները։ Երկու մարզիկների մարտը բավականին թեժ ու լարված է ընթացել։

Մենամարտի մեկնաբանը հիշեցնում է, որ երկու մարզիկների երկրների միջև վերջերս բախում է եղել՝ մաղթելով, որ այսուհետ այդ երկրների միջև բախումները մինեն միայն ռինգերում՝ նման սպորտային մենամարտների տեսքով։

Շուրջ տասներկու րոպե տևացող թեժ պայքարի արդյունքում հայտարարվում է հայ մարզիկի հաղթանակի մասին։ Մեկնաբանը վերջում նկատում է, որ Արմենը մոտենում է, որ սեղմի հակառակորդի ձեռքը, ինչպես որ հարկ է նման դեպքերում, սակայն Ալիևը գլուխը կախ հեռանում է՝ առանց արձագանքելու Արմենի ժեստին։

Նշենք, որ Ալիևը երեք տարով մեծ էր Արմենից։ Արմենի և Ալիևի թեժ մենամարտը ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: