Բացառիկ. Հայաստանցի փոքրիկ դաշնակահարուհին շահել է Վիեննայի միջազգային արվեստի փառատոնի գլխավոր մրցանակը

Հայազգի բազմատաղանդ դաշնակահարուհի Լաուրա Գալստյանը շահել է Վիեննայի միջազգային արվեստի փառատոնի գլխավոր մրցանակը՝ պատիվ բերելով հայրենիքին ու հայրենակիցներին:

Մրցույթի արդյունքների ամփոփումից պարզ է դարձել, որ տասնհինգամյա հայուհին, ով սովորում է Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սան է, արժանացել է առաջին պատվավոր մրցանակին:

Լ. Գալստյանը Հայաստանը ներկայացրել է «Կատարողական արվեստ» անվանակարգում, որտեղ մրցության ասպարեզը լայն ու մեծ էր. իրար հետ մրցում էին աշխարհի ավելի քան 50 երկրների երիտասարդ երաժիշտներ:

Լավագույնս կատարելով հանրահռչակ կոմպոզիտորներ Բեթհովենի, Շոպենի, Ռախմանինովի ստեղծագործությունները՝ Լաուրան կարողացել է հասնել գլխավոր մրցանակի:

Հարկ է նշել, որ այս հեղինակավոր ու կարևոր երաժշտական միջազգային մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էին այնպիսի հայտնի ու տաղանդավոր երաժիշտներ տարբեր երկրներից, ինչպիսիք են՝ Օլեգ Պոլյանսկին, ով ներկայացնում էր Լեհաստանը, Ելենա Տոլստիշն Ավստրիայից, Պանտելեյմոն Պիստոֆիդիսը Հունաստանից, Գառան Կաբուդը Լեհաստան, Մակոտո Նական Ճապոնիայից և այլք:

Առաջարկում ենք ունկնդրել միջազգային մրցանակակիր Լաուրայի հրաշալի կատարումը ստորև կցված տեսանյութում:

Понравилась статья? Поделиться с друзьями: