Բելառուսական հայտնի խումբը հայերեն երգ է կատարում. սա տեսնել է պետք

2017 թվականի Եվրատեսիլում Բելառուսը ներկայացրած հայտնի Նավիբանդ երաժշտական խումբը կատարել է հայերեն երգ, որը լայն տարածում է ստացել համացանցային տիրույթում՝ դառնալով հայտնի և քննարկված:

Բացի այն, որ Մինսկում կազմավորված և այնտեղ հանդես եկող խումբը պատիվ է անում հայերին՝ հարգելով հայկական մշակույթը, խումբը նաև նպաստում է հայ երգի հանրահռչակմանը:

Կատարման համար խումբն ընտրել է սիրված «Մաշինեն էկավ, յարո ջա՜ն» երգը: Խոմբը որոշել է հայերեն երգը կատարել տոնակատարություններից մեկի ժամանակ, երբ նրանց է մոտեցել Նյուզ.ամ-ի լրագրողը:

Նրանք հայտարարել են, որ գիտեն հայերեն երգ և սիրով կկատարեն այն: Նրանք այն կատարել են մեծ ոգևորությամբ ու սիրով, ինչին ի պատասխան լրագրողը շնորհակալություն է հայտնել՝ նշելով, որ դա իսկապես հաճելի անակնկալ էր իրենց համար:

Հատկանշական է, որ հայերեն երգերն օտար լեզվակիրների կողմից մի առանձնահատուկ քաղցրությամբ են հնչում, ինչը սև մեկ անգամ խոսում է մեր մայրենիի լեզվական հմայքի մասին:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: