Բրիտանիան դեռ նրա «նման»-ը չէր ունեցել․ անչափ զվարճալի տեսանյութ Բրիտանիայի վարչապետի մասնակցությամբ

Բրիտանիայի վարչապետի՝ Բորիս Ջոնսոնի մասնակցությամբ տարբեր առիթներով հաճախ են հետաքրքիր դիպվածներ տեղի ունենում։ Նա հետաքրքիր կերպար է միջազգային քաղաքական դաշտում։

Հիշեցնենք, որ նա այն պաշտոնյաներից էր, որ առաջինը վարակվեց համավարակով և անցավ մեկուսացման, որից հետո հաջողությամբ հաղթահարեց համավարակը և վերադարձավ քաղաքական ասպարեզ։

Բորիս Ջոնսոնի մասնակցությամբ անչափ զվարճալի տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է վարչապետը փորձում բացօթյա նիստի ժամանակ օգտվել անձրևանոցից։ Նա փորձում է բացել անձրևանոցը։

Մեծ ջանքեր գործադրելուց հետո ի վերջո Ջոնսոնին հաջողվում է բացել անձրևանոցը, որից հետո նա առաջարկում է, որ իր հետնամասում գտնվող նստածները ևս օգտվեն անձրևանոցից։ Մինչ նա առաջարկում էր դա, նախ անձրևանոցը փակվում է, ապա քամին քշում է այն։

Վարչապետը մեծ դժվարությամբ է կարողանում ի վերջո սանձել քամուն տրված անձրևանոցին ու այն ամուր բռնել իր ձեռքերում։ Այս զվարճալի տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։ Այն տրամադրություն է բարձրացնում։

Понравилась статья? Поделиться с друзьями: