Գեղեցկուհի Գոհար Հարությունյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Գեղեցկուհի Գոհար Հարությունյանի հերթական տարեդարձն է։ Գեղեցկուհին այն օրինակելի ու աշխատասեր անհատներից է, ով տարիներ շարունակ կարողանում է բազմանդամ ընտանիքի հոգսը համատեղել հասարակական ու մասնագիտական գործունեության հետ։

Գոհարը հինգ չքնաղ բալիկների մայր է։ Նրա բալիկներին մշտապես կարելի է տեսնել միասին ժամանակ անցկացնելիս։ Գեղեցկուհի մայրիկի շնորհիվ տանը ներդաշնակ ընտանեկան մթնոլորտ է հաջողվել ստեղծել։

Գոհարը ամուսնու՝ Մնացական Թումանյանի հետ ապրում է արդեն տասնչորս տարի։ Գոհարը խոստովանում է, որ այդ տարիների ընթացքում Մնացականն իրեն ամեն կերպ աջակցել ու սատարել է իր բոլոր նախաձեռնություններում։

Գեղեցկուհի մայրիկը հաճախ է իր սոցհարթակում պատմում իրենց ընտանեկան հանգստի կամ ժամանցի մասին։

Նրա պատմություններում, հրապարակումներում բալիկներին կարելիէ  տեսնել զվարճալի իրավիճակներում։

Գոհարը տարբեր առիթներով շեշտել է, որ իր երեխաների մեջ ամենից առաջ ազնվություն, հոգատարություն և աշխատասիրություն է փորձում սերմանել, իսկ թե որքան է դա նրան հաջողվում, ցույց է տալիս կյանքը։

Понравилась статья? Поделиться с друзьями: