«Գիտե՞իք, որ Լուկաշենկոն Երևանի պատվավոր քաղաքացի ա.» Ի. Աբգարյանի ուշագրավ բացահայտումը

Բելառուսյան զարգացումներն իրենց վրա են սևեռել համաշխարհային հասարակության ուշադրությունը: Դրանց պատճառով որոշակի վերաբերմունք է ձևավորվել երկրի ղեկավար Ա. Լուկաշենկոյի նկատմամբ, քանի որ նա անում է անթույլատրելի քայլեր՝ իշխանությունը պահելու համար:

Այս նախատրամադրվածության համատեքստում ուշագրավ է դառնում Ի. Աբգարյանի բացահայտումը: Նա իր սոցհարթակում վերահրապարակել է Երևանի ավագանու անդամների ցուցակը ներկայացնող փաստաթուղթը՝ նշելով, որ Երևանի պատվավոր քաղաքացի է հանդիսանում նաև Լուկաշենկոն

Նա տեղեկացնում է, որ Բելառուսի նախագահին պատվավոր երևանցու կոչում են տվել 2001 թվականին: Նշենք, որ նույն տարում այդ կոչից ստացել են նաև քաղաքական ու մշակութային ոլորտի այլ ներկայացուցիչներ, ինչպես՝ Հ. Մաթևոսյանը, Ա. Ջիգարխանյանը, Ա. Ղուկասյանը, Հ. Չեքիջյանն ու այլք:

Վկայակոչելով պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու անհրաժեշտ պայմաններից մի քանիսը, ըստ որի պատվավոր քաղաքացու կոչում ստացողը պետք է երկարամյա նվիրված ու անբասիր գործունեություն ծավալի քաղաքի զարգացման, կամ այլ քաղաքների հետ սերտ հարաբերություններ հաստատելու գործում, օգտատերերը տարակուսանք են հայտնել փաստի առիթով:

Գիտե՞իք, որ Լուկաշենկոն Երևանի պատվավոր քաղաքացի ա😐2001֊ին են շնորհել..Ցանկը նայելիս հստակ պատկերացնում ես օրվա քաղաքական եղանակը և որոշ դեպքերում դժվար գտնում կապը Երևանի հետ …

Опубликовано Իզաբելլա Աբգարյան Среда, 2 сентября 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: