«Գլխավոր հարցը փողի առկայությունն է․ եթե փող կա, ամեն ինչ հնարավոր է անել, իսկ փողը ճարելու համար․․․»․ Սամվել Կարապետյան

Հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը հարցազրույց է ունեցել, որի ընթացքում անդրադարձել է մի շարք կարևորագույն հարցերի, որոնք խիստ անհրաժեշտ են Հայաստանը և Հայաստանի տնտեսությունը ոտքի կանգնեցնելու համար։

Ներկայիս տնտեսության մասին խոսելիս՝ նշել է, որ այն կայուն է, սակայն թռիչքաձև զարգացման համար լուրջ քայլեր են անհրաժեշտ։

Եվ որպեսզի դա իրականություն դառնա, անհրաժեշտ է մշակել որոշակի մեթոդներ, որոնք կօգնեն հայ աշխարհասփյուռ գործարարներին հավաքվել երկրի շուրջ։ Եթե դա ստացվի  գլուխ բերել, ապա լուրջ արդյունքներ կարելի է ակնկալել։

Վերջին  պատերազմի մասին խոսելիս՝ ասել է, որ դա նման էր հարուստի և աղքատի  կռվի։ Ներկայիս իշխանությունների հետ շփումները նորմալ են, բարձր մակարդակի, սակայն ոչ հաճախակի և ունեն աշխատանքային բնույթ։

«Գլխավոր հարցը փողի առկայությունն է։ Եթե փող կա, ամեն ինչ հնարավոր է անել, իսկ փողը ճարելու համար Հայաստանը պետք դառնա լավ գործընկեր աշխարհի մեծ տերությունների համար»,- ասել է Սամվել Կարապետյանը տնտեսության զարգացման մասին։ Մանրամասները՝ տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: