Գուրգեն Դաբաղյանը տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես է ծննդատնից տուն տանում կնոջն ու դստերը

Գ. Դաբաղյանի համար երանելի ժամանակաշրջան է սկսվել, քանի որ նա արդեն հայրիկ է ու վայելում է իր փոքրիկ առաջնեկի ներկայությունը: Օրեր առաջ երգիչը սիրառատ ընտանեկան լուսանկարներ էր հանրայնացրել ծննդատնից:

Քիչ առաջ Գ. Դաբաղյանը մի փոքրիկ, հետաքրքիր տեսանյութ է հանրայնացրել իր ինստագրամյան սոցհարթակում, որտեղ երևում է, թե ինչպես է երգիչն ընտանիքի մյուս անդամների հետ գնացել մոսկովյան ծննդատուն՝ իր փոքրիկ դստերը՝ Շուշաննային ու նրա գեղեցկուհի մայրիկին տուն տանելու:

Երգիչը ծննդատուն է գնացել մեծ սպիտակ ծաղիկների փնջով: Հետաքրքրական է, որ Գ. Դաբաղյանն էլ, նրա սիրելի տիկինն էլ հագել են սպիտակ հագուստ: Նրանք միասին շատ ներդաշնակ ու գեղեցիկ են:

Նորաթուխ մայրիկ Իննան հրաշալի տեսք ունի: Հոլովակի մեջ հայրիկը նաև ցուցադրում է փոքրիկ դստրիկի ծննդյան վկայականը: Ծննդյան վկայականից պարզ է դառնում, որ փոքրիկ Շուշաննան ծնվել է Ռուսաստանում գտնվող Ռյազանի տարածաշրջանի Ռյազան քաղաքում:

Գ. Դաբաղյանի ընտանեկան հոլովակը՝ ստորև:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: