Դերասան, հաղորդավար Արման Մարգարյանի հրաշալի ընտանիքը. ո՞վ է դերասանի մայրը. լուսանկարներ

Արման Մարգարյանը ծնվել և մեծացել է բեմի հետ կապված մարդկանց ընտանիքում: Նրա տատիկն ու մայրը հայտնի ու սիրված դերասաններ են: Թերևս շատերը գիտեն դերասանուհիներ Էլվիրա և Նաիրա Շահիրյաններին:

Դեռ փոքրուց Արմանը ներգրավված է եղել մայրիկի վարած «Բարի գիշեր» հաղորդման մեջ: Նա զուգահեռ նաև գովազդային հոլովակներում է նկարվել:

Արմանն իսկզբանե երազում էր երգիչ դառնալ, սակայն ի վերջո ստանում է դերասանի մասնագիտություն, իսկ կյանքի ուղին նրան դեպի հաղորդավարության ոլորտ է բերում:

Արմանի հայրը երաժիշտ է ու նկարիչ: Հայրական գիծը շարունակել է Արմանից տասը տարի փոքր եղբայրը՝ Արենը, ով հիմա ռոք երաժշտությամբ է զբաղվում ու դեջեյ է:

Արմանին հանրահռչակում է բերել «Ալֆրեդի սենյակը» հայտնի հեռուստանախագիծը: Այստեղից սկսվում է Արմանի հայտնիության ուղին, որը նրան հետաքրքիր արահետներով է տանում:

Արմանն ունի տասնչորսամյա զավակ, ում անունն Անրի է: Արմանը որդու հետ գտնվում է շատ ընկերական հարաբերությունների մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями: