Դուք մի հատ թուղթ չեք կարողացել գաղտնի պահել, սահմանները ո՞նց եք պահելու. Մարուքյան

Էդ․ Մարուքյանը, պատգամավորներից շատերի նման, խորհրդարանում նախօրեին բավականին կոշտ ու մտահոգ ելույթ է ունեցել՝ բերելով իր դժգոհության պատճառների մասին հիմնավորումներ։ Նա իր դժգոհությունն է արտահայտել պետական ապարատի աշխատանքի առնչությամբ։

Մեջբերելով Ն․ Փաշինյանի այն արտահայտությունը, թե նախկինում ներկայումս քննադատվող հարցերի շուրջ նման աղմուկ չկար՝ Էդ․ Մարուքյանը հիշեցնում է, որ այն ժամանակ Ն․ Փաշինյանն իր նման ընդդիմադիր պատգամավորներից մեկն է եղել և հավանական այն մարդկանցից մեկը, ով պետք է նման հարցեր բարձրաձայներ, սակայն չի արել այդ։

Էդ․ Մարուքյանը հարց է տալիս, թե ինչո՞ւ Ադրբեջանի ղեկավարը երբևէ չի հայտարարում, թե իրենց զինվորների հսկողության տիրույթում կան տարածքներ, որոնք սովետական Հայաստանին են պատկանել, իսկ մեր վարչապետը նման հայտարարություններ անում է հայ զինվորների վերահսկողության ներքո գտնվող տարածքների մասին։

Էդ․ Մարուքյանի խորհրդարանական ելույթի այս հատվածի ամբողջական տարբերակը ներկայացնում ենք վարը կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: