«Դու հայր էիր․․․» անհնար է չհուզվել երգահանին ուղղված հայտնիների սրտառուչ խոսքերից

Արթուր Գրիգորյանի անժամանակ վախճանի կապակցությամբ Լուսինե Արշակյանը գրում է․ «Իմ սիրելի ուսուցիչ, ննջիր խաղաղությամբ։ Դու էլ Երկնային Թագավորության ճամփորդ դարձար։ Հոգիդ լույսերի մեջ և հիշատակդ վառ մնա»։

Դերասանուհի Լուսին Վարդանյանը գրել է․ «Ինչի համար ենք էսքան պատժվում։ Լավագույններն են գնում։ Աստված հոգին լույս դարձնի։ Ափսոս։ Հայ գարունները էլ չեն գալիս»։

Վլադիմիր Արզումանյանը գրել է․ «Անչափ մեծ վշտով տեղեկացա, որ կյանքից վաղաժամ հեռացավ Հայաստանի մշակութային կյանքում անգնահատելի հետք թողած և անձամբ իմ կյանքում կարևոր տեղ զբաղեցնող Մաեստրոն` մեր բոլորիս կողմից այդքան սիրված Արթուր Գրիգորիչը»։

Գրիգորիչ ջան, լույսերի մեջ մնաս։ Լեգենդները չեն մահանում»։ Արսեն Սաֆարյանը գրում է․ «Դու հայր էիր շատերիս համար, իսկական ուսուցիչ, մի ամբողջ էպոխա, ճաշակ ու թռիչք։

Արցախի ցավով, քո Շուշիից անհանգիստ գնացիր։ Դու բոլորիս Գրիգորիչն ես, դու իմն ես մնալու միշտ։ Հոգիդ լույսերի մեջ լինի»։

Понравилась статья? Поделиться с друзьями: