«Եթե զորքը 4000 զոհ է տալիս ու զոհերի կեսը թողնում մարտի դաշտում, նշանակում է զորքը չի կառավարվել»․ դիտեք Սամվել Բաբայանի ուշագրավ զրույցը պատերազմի պատճառների մասին

Պատերազմի շուրջ քննարկումները և պարտության պատճառների շուրջ մտորումները դեռ երկար կշարունակվեն։ Տարբեր պատճառներ են նշվում, օրինակ՝ տեխնոլոգիական ցածր հագեցվածություն, ռազմական գիտելիքների ցածր մակարդակ և այլն։

Այս մասին Սամվել Բաբայանը Հրայր Թամրազյանի հետ հետաքրքիր զրույց է ունեցել։

Բաբայանը որպես առաջին խնդիր նշել է,  սպայական կազմի, գեներալիտետի անպատրաստ լինելը, ցածր մակարդակը, ճկունության բացակայությունը։ Իսկ կորուստների պատճառը զենքի բացակայությունն էր։ Մարտերը տեխնիկապես անհավասար են եղել։

Բաբայանն իր խոսքում նշել է, որ առանց վիրավորելու ցանկության ասում է, որ սպայական անձնակազմի գիտելիքները չեն բավարարել և այս ոլորտը նրանց տեղը չէ։ «Եթե զորքը չորս հազար զոհ է տալիս ու զոհերի կեսը թողնում մարտի դաշտում, նշանակում է զորքը չի կառավարվել»,- ասել է Սամվել Բաբայանը։

Նա նաև ընդգծել է, որ Իսկանդերի կրակել-չկրակելու մասին խոսել պետք չէր, հատկապես գեներալը չպետք է խոսեր։  Բաբայանի զրույցը մանրամասնորեն կարող եք դիտել ստորև ներկայացված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: