Եթե զրկվենք Սյունիքից, զրկվում ենք մեր պատմական հայրենիքի այն մասից, որով հայը իր կենսունակությունը կարող է պահպանել

Գիտնական Տիգրան Սարուխանյան․ Թուրքիայի վարած քաղաքականությունը մի որոշիչ դեր ունի, ամրակայել իր դիրքերը Կովկասում։ Իրեն չէր հաջողվում մասնակից կողմ դառնալ, հիմա դա նրան հաջողվեց։ Ստացվեց Ն․Փ․-ի անլուրջ, տվայնտանքներով լեցուն կառավարմամբ։

Քաղաքական կուրսը անլրջություն էր ամբողջովին։ Այս կռվում Ադրբեջանը նաև հասավ նրան, որ ԽՍՀՄ սահմաներն է վերականգնում։ Արծվաշեն համայնքն ինչու՞ չենք վերցնում, եթե ԽՍՀՄ-ի ժամանակ մերն էր։ Ստացվում է, որ միակողմանի է ամենը կատարվում։

Եթե մեզ ֆանտաստիկ ֆիլմի միջոցով էս ամենը ցույց տային, չէինք հավատա, բայց ապազգային վարմունքը հանգեցրեց էս ամենին։ Ակնհայտ են նկրտումները Թուրքիայի ու դա նորություն չէ՝ 1918ից է։ Եթե զրկվենք Սյունիքից, զրկվում ենք մեր պատմական հայրենիքի այն մասից, որով հայը իր կենսունակությունը կարող է պահպանել, որպես ավտոնոմիա։

Նորություն չէ, որ միջնադարից լեռնաՀայաստանին ուզել են տիրել։ Զրկելով Զանգեզուրը  Երևանից, ոչնչանում է այն տարածքն, որը դարեր ի վեր վառ է պահել ինքնուրույնությունը։

Понравилась статья? Поделиться с друзьями: