«Եկեք տեսնենք՝ ինչ ծավալի ներդրումներ են արվել Շուշիում և Բադեն Բադենում, դրանք ինչ-որ համեմատելի եզր ունե՞ն»․ Փաշինյանը՝ Աբրահամյանին․ տեսանյութ

Խորհրդարանում Տիգրան Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց, թե արդյոք Արցախյան 1-ին պատերազմից հետո վարչապետը եղե՞լ է Շուշիում, շրջե՞լ է քաղաքում, տեսե՞լ է վնասվածքների չափը, ապա ցիտել է Փաշինյանի ելույթներից մեկից հատված բերդաքաղաքի վերաբերյալ։

Ըստ որի՝ Շուշիում ներդրումներ երբեք էլ չեն եղել։ Աբրահամյանը հավելել է, որ Լիտվայում վարչապետը իրավիճակի վերաբերյալ այլ ձևակերպումներ է տվել, իսկ դահլիճում՝ այլ կերպ։

Աբրահամյանի խոսքով՝ Լիտվայում Փաշինյանը ներկայացրել է այնպես, որ Շուշիում ներդրումներ չեն արվել, քանի որ նախապատրաստված է եղել հանձնման համար։

Ի պատասխան Աբրահամյանին՝ Փաշինյանն առաջարկեց համեմատույթուններ անցկացնել բերդաքաղաքում կատարած ներդրումների և Բադեն-Բադենում կատարած ներդրումների միջև և համեմատության այդ եզրը չի գտնվի։ Այնուհետև հավելել է՝ տպավորություն է ստեղծվում, թե իրականության տարբեր զուգահեռներում են կարծես ապրում։

Շուշիում այլ մարդիկ նույնպես եղել են և իր կողմից կատարած բոլոր հայտարարություններն այդ մասին ճիշտ են եղել։ Մանրամասները դիտեք կից տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: