Ես էլ եմ իշխանափոխությանը կողմ, բայց ոչ այս ձևով

Լ․ Շիրինյան․ ազերիների հոգեբանական գրոհը շարունակվում է և հետևաբար անկայունությունը սարսափելի է։ Ֆիզիկական ոչնչացման էին գնում կառավարության շենք մտնողները ու այսպիսի վտանգավոր ֆոնին։ Հիմա էլ  միտինգավորները։ Ամենապիկը մարդաքանակի եղել է 7000, հետևաբար սա առոչինչ է։

Հանրային աջակցությունը՝ զրո է։ Կարծում եմ մարդկանց գիտակցությունը ճակատագրի պետության բարձր է, բայց այդ միտինգային կոնտեքստի մեջ չէ։ Ես ինքս բանակին շատ էի հավատում, իսկապես էի հավատում, բայց ինչ եղավ։ Հարցը հիմա իրողությունն է, որի առաջ կանգնեցինք ու առաջացան պրոբլեմներ։

Ստեղծված սիտուացիայում ես էլ եմ իշխանափոխությանը կողմ, բայց ոչ այս ձևով։ Սուվերենը մեր սահմանադրությամբ՝ մենք ենք, հետևաբար հանրաքվեն է ու ընտգրություններն են մեր գործիքը։ Սրանից դուրս ամենը սխալ է։

Հիմա կա պառլամենտ ուրեմն կա վիճակ, երբ պառլամենտում որոշումները պիտի իրականացվեն, որպեսզի ժողովրդի սուվերենությունը նախևառաջ հաղթի։ Հանցագործություն է իշխանության յուրացումը։ Ես հանրաքվեի տեսակետին եմ, որ անցկացվի։

Понравилась статья? Поделиться с друзьями: