Երբ տարիքը կապ չունի․ 96-ամյա տղամարդն Իտալիայի ամենատարեց շրջանավարտն է դարձել

Սիցիլիայի բնակիչ Ջուզեպպե Պատերնոն ռեկորդ է սահմանել՝ դառնալով Իտալիայի ամենատարեց շրջանավարտը։ Իննսունվեց տարեկանում Ջուզեպպեն, որը երկու բալիկ ու չորս թոնիկ ունի, գերազանցությամբ ավարտել է Պալերմոյի համալսարանի փիլիսոփայության և պատմական հետազոտությունների բաժինը։

Երազանքի ճանապարհին իրեն անգամ կորոնավիրուսյան ախտի համավարակային իրավիճակը չի կանգնեցրել, որի պատճառով նա ստիպված էր հեռավար ձևաչափով դասերի մասնակցել։ Ընդհանուր առմամբ նա երեք տարի է ուսանել համալսարանում։

Համալսարանի ռեկտոր Ֆաբրիցիո Միկարին չի կարողացել այդ կարևոր իրադարձությունը բաց թողել և անձամբ է եկել շրջանավարտին շնորհավորելու։ Ի դեպ, իննսունվեցամյա ուսանողը գերազանցությամբ է ավարտել համալսարանը՝ հարյուր տասը հնարավորից ստանալով հարյուր տասը միավոր։

Նա ծնվել է բազմանդամ ընտանիքում և չի կարողացել կրթություն ստանալ՝ այդ երազանքը փայփայելով ողջ կյանքի ընթացքում։ Երբ թոշակի է անցել, նա սկսել է զբաղվել կրթությամբ՝ ասելով ինքն իրեն՝ կա՛մ հիմա, կա՛մ երբեք։

Понравилась статья? Поделиться с друзьями: