Զառայի սթենդ ափը կանանց ու «կնիկների» մասին․ շատ հումորային տեսանյութ

Զառան, արդեն ոչ մի տասնամյակ փայլում է հումորային տարբեր հաղորդումներում։ Նա քչերից է, ով զբաղվում է մի գործով, ի հեճուկս շատերի, ով թե երգում է, թե խաղում սերիալներում, թե հումոր անում և հանդես գալիս պոդիումներում որպես մոդելներ։Վերջերս Զառան ելույթ ունեցավ Վումնս Քլաբի բեմին իր նոր սթենդափով։

Ընդհանրապես սթենդափ ժանրը արդեն գրեթե հարյուր տարի է ինչ կա և սիրված է արևմուտքում։ Տվյալ ժանրով, կատակի լեզվով հիմնականում դիպչում են հասարակության սուր թեմաներին, ծաղրելով հենց այն ինչ որ կա։

Հայաստանում շատերը փորձում են հանդես գալ այդ ժանրով, բնականաբար ծիծաղը միշտ առկա է, բայց թե արդյոք միտքը տեղ է հասնում, դա մեծ հարց է: Բայց Զառան իր կերպարի մեջ, վերջին իր սթենդապով շատ դիպուկ կպնում է մեր իրականության մեջ զանազանվող կին և կնիկ կերպարներին։

Հանդիստատեսը կրկին լիաթոք ծիծաղում էր։ Բայց, եթե իգական սեռի հանդիսատեսը մտածի, որ այդ կնիկը, ում վրա ծիծաղում էր ինքն է, եթե արական սեռի հանդիսատեսը մտածի, որ ինքն է կնոջը կնիկ սարքողը, ապա Զառայի հումորը իսկապես տեղ է հասել։

Понравилась статья? Поделиться с друзьями: